Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Իսկ, ա՛յ, Ֆլանագանի նապաստակներին քաղաքը սիրեց առաջին հայացքից (ֆոտոշարք)

Իսկ, ա՛յ, Ֆլանագանի նապաստակներին քաղաքը սիրեց առաջին հայացքից (ֆոտոշարք)
11.09.2012 | 19:02

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը շարունակում է համալրվել համաշխարհային արվեստի նոր գործերով:
Բրիտանացի քանդակագործ Բարրի Ֆլանագանի «Ջենդըրդ I, Ջենդըրդ II»-ը լրացրել են պարտեզում առկա Ֆլանագանի մյուս քանդակների շարքը: Երկու փղերի վրա կանգնած են արվեստագետի սիրած նապաստակները:
«Ի տարբերություն Բոտերոյի «Ծխող կնոջ», ֆլանագանյան արվեստանմուշները բնակչության շրջանում ընդունվեցին շատ ավելի դրականորեն ու մեծ ոգևորությամբ,- մեզ հետ զրույցում ասաց «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը:- Սկզբում տեղադրվեց թեյնիկը, նրա հարևանությամբ` նապաստակները: Ֆլանագանը մեծ հռչակ վայելող արվեստագետ է, նրա նապաստակները շատ բարի են, զարդարում են մի շարք քաղաքների փողոցներ, ամեն անգամ ներկայացվում նոր ու հետաքրքիր թեմաներով: Փղերի վրա կանգնած «կռվարար» նապաստակները մեր քաղաքացիներին շատ դուր եկան»:
«Կասկադի» բնակիչներին շուտով կմիանա ամերիկացի արվեստագետ Պիտեր Վոյտուկի կապույտ «Կիվին»: Լիլիթ Սոխակյանը վստահ է, որ «կենդանի» այդ քանդակը մեծ ուրախություն կպարգևի երեխաներին և բոլոր այցելուներին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Ջոանա Վասկոնսելոս (ծնվ. 1971), Պորտուգալիա Թեյի տաղավար, 2012 Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածու
Դիտվել է՝ 8211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ